• Յասաման Երևանի ռեստորան
  • Մենյու
  • Մենյու
hy
  • ru
  • en
Yasaman Restaurant Yerevan
  • ՀԱՄԵՂ ԶՐՈՒՅՑՆԵՐ,

    ԱՆՈՒՇ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Մենյու
    Իմանալ ավելին
137014521728893-1201009013296710250395782989978130127635837n.jpg 137014521728893-1201009013296710250395782989978130127635837n.jpg
«Ընտանիքը»

Շատերիս համար «ընտանիք» բառի հոմանիշը «միասնականությունն» է՝ անգամ տարրական հարցերում։ Հենց սրա համար միասին հաց ուտելը կարևոր ու սիրելի ավանդույթ է մեր ընտանիքում։

 

Փոքր տարիքում դժվար էի մերվում այն փաստի հետ, որ ճաշի կամ ընթրիքի ժամին խաղերս պիտի կիսատ թողնեմ ու սեղանի շուրջ նստեմ․ ի՞նչ կլինի, եթե ես էլ փոքր-ինչ ավելի ուշ ուտեմ։ 

 

Հիմա գիտակցում եմ, որ մանկության հիշողություններից ամենաջերմ ակնթարթները սեղանի շուրջ հավաքվելու հետ են կապված․ ասես ֆիլմից հատվածներ լինեն՝ արևով ու սիրով ողողված ակնթարթներ։ Հիշողությունս պահպանել է մեր ծիծաղը, համեղ կերակուրներն իրար փոխանցելը, զրույցները, ուրախ տրամադրությունը։

Տանն ես, ուրեմն պաշտպանված ես, հարազատներդ կողքիդ են՝ քեզ խաղաղ ես զգում։ Այս ամենին էլ գումարում ենք համեղ ուտեստները․․․ հավատացեք, երջանկության համար ավել ոչինչ հարկավոր չէ։ Պետք է սիրելի տարածք, սիրելի մարդիկ, սիրելի ուտեստներ․ ահա այսքան պարզ է բանաձևը։

«Յասամանի ծառը»

Պապիկի պատմություններից մեկն առաձնահատուկ կերպով հիշում ու սիրում եմ։ Ասում էր, որ նախկինում յասամանը «դրախտի ծառ» էին անվանում, ու հավատալիք կար, որ այն տանը, որի կողքին այս չքնաղ ծաղիկն է աճում, սերը հարատև կլինի։

Մեր այգում բռնկված հրդեհի արդյուքնում պապիս տնկած բոլոր ծառերը այրվեցին, բացի մեկից․ դեռ շատ երիտասարդ տարիքում տնկած մատղաշ յասամանի ծառը դիմացավ կրակին, արմատները փրկվեցին ու ծառը ծաղկեց, էլի ու էլի։ Այգին վերականգնվեց մեծ ջանքերի ու սիրո շնորհիվ։

Յասամանը մեր ընտանիքի խորհրդանիշը դարձավ՝ որպես հիշեցում, որ ամենանուրբ արմատներով էլ կարելի է հաղթել կյանքի ցանկացած կրակների՝ եթե բավարար համառ լինես ու ուժեղ մնաս։

«Յասամանի խորհուրդը»

Պապս ընտանիք կազմեց, զավակներ ունեցավ, հետագայում ստեղծեց իր փոքրիկ ռեստորանն ու բոլոր հարազատներին ու հյուրերին պատմում էր յասամանի ծառի գեղեցիկ պատմությունը։

Հիմա՝ տարիներ անց, մեր հոգում կրելով յասամանի բույրն ու կախարդական խորհուրդը մենք փորձել ենք վերածնել ու շարունակել լավագույն ավանդույթներն այստեղ՝ «Յասաման» ռեստորանում։

 

Թող ձեզ ևս պարուրի մանկության օրերի տաք հիշողությունն ու սերը, և թող «Յասամանում» ծնվեն այնպիսի զրույցներ, որոնք կարելի է անվերջ պատմել՝ երևակայական իրադարձությունները միահյուսելով իրականությանը:

902-sksks.png

Մեր խոհանոցը

Յասաման ռեստորանի հարկի տակ մենք համադրել ենք ամենահամեղ խոհանոցների ուտեստները, ներդաշնակ մթնոլորտն ու ջերմ սպասարկումը: Ամբողջական ճաշացանկին կարող եք ծանոթանալ ստորև՝

ՄԵՆՅՈՒ
00733250911-mijat.jpg

Մեր ռեստորանները

975-shape-1-copy-16360339213924.png 975-shape-1-copy-16360339213924.png
976-layer-2.png 976-layer-2.png
977-asset-2-8.png 977-asset-2-8.png
978-color.png 978-color.png
940-patriarch-logo-7.png
«ՊԱՏՐԻԱՐԽ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
  • Ընդհանուր դրույթներ և գաղտնիություն
ք. Երևան, Եկմալյան 1/1
955-frame-320-1-16159139478853.png

All transactions are made exclusively using the 3D Secure system.

Հեռ.՝ +374 11 80 33 33

Հեռ.՝ +374 55 80 33 44

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Յասաման Երևան © 2020.
Բոլոր իրավունքները պաշտպանված են.